Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն եղել են Ազգային ժողովում
Հասարակություն
17:04 21/02/2014

Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն եղել են Ազգային ժողովում

Այսօր Panorama.am-ի թղթակիցը Ադրբեջանում գտնվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին` մորը, հորը և եղբորը, տեսել է խորհրդարանում: Հակոբի եղբորից` Հարություն Ինջիղուլյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են գնացել խորհրդարան, վերջինն ի պատասխան ասաց, որ հանդիպել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:

Նա չմանրամասնեց, թե ինչ են քննարկել հանդիպման ընթացքում:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ելույթի ժամանակ բարձրաձայնել էր Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերու մասին` նշելով, որ ադրբեջանական կողմը ողջ ընթացքում խախտել է միջազգային բոլոր կոնվենցիաները:

«Ամբողջ այս ընթացքում Ադրբեջանի կողմից խախտվել են միջազգային բոլոր հնարավոր կոնվենցիաները: Կարմիր Խաչը անում է հնարավորը, Հակոբին տուն, կամ գոնե երրորդ երկիր տեղափոխելու համար, սակայն առ այս պահը ապարդյուն: Հապաղումը կարող է ճակատագրական լինել Հակոբի կյանքի համար: Ինչո՞ւ մեր Վեհաժողովը որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանը սկսի հարգել իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները և հայ զինվորին պատանդ չպահի», -ասել էր Զոհրաբյանը:

Հարակից հրապարակում`

ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է


 

Placeholder
Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն եղել են Ազգային ժողովում