Փորձագետ. Երբ քարտեզի վրա սկսեն ընդգծել Ուկրաինայի սահմանները` կսկսվի իսկական պատերազմ
Քաղաքական
14:38 22/02/2014

Փորձագետ. Երբ քարտեզի վրա սկսեն ընդգծել Ուկրաինայի սահմանները` կսկսվի իսկական պատերազմ

«Ինձ համար դժվար է հայ լսարանին պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Պետք է արժանին մատուցել Ուկրաինայի հերոս ժողովրդին: Նրանք առանց որևէ արտաքին օգնության հույսի դուրս եկան ռուսական գաղութացման դեմ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, փորձագետ, քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը:

Ըստ նրա` իսկական պատերազմը կսկսվի այն ժամանակ, երբ մատիտը ձեռքներին քարտեզի վրա կսկսեն ընդգծել երկիրի սահմանները և այն ժամանակ բախումներ կլինեն ոչ միայն Մայդանում, այլ յուրաքանչյուր գյուղում:

«Ինձ համար շատ ցավալի է այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, այն նաև իմ հայրենիքն է, առաջին անգամ ես օդ շնչել եմ այդ երկրում»:

Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի կարծիքով, Ուկրաինայում բացի քաղաքական բախումից գոյություն ունի նաև տնտեսական շահերի բախում, որի վրա մեծ ազդեցություն ունեն օլիգարխները:

«Ուկրաինացի օլիգարխներ կան և՛ ընդդիմությունում, և՛ իշխանությունում։ Նրանց մեջ կան նաև ազգությամբ հայեր։ Որոշներն համագործակցում էին նաև Տիմոշենկոյի հետ»,- նշեց բանախոսն` ավելացնելով, որ հեռուստաընկերություններից շատերը պատկանում են օլիգարխներին, իսկ լրատվական և քաղաքական դաշտի համագործակցությունը բերում է այս արդյունքին:

Placeholder
Փորձագետ. Երբ քարտեզի վրա սկսեն ընդգծել Ուկրաինայի սահմանները` կսկսվի իսկական պատերազմ