«Zaman»-ը կոչ է արել երեխաներին հեռացնել էկրաններից, երբ խոսում է Թուրքիայի վարչապետը
Տարածաշրջան
11:00 22/02/2014

«Zaman»-ը կոչ է արել երեխաներին հեռացնել էկրաններից, երբ խոսում է Թուրքիայի վարչապետը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթների ժամանակ հարկավոր է երեխաներին հեռացնել հեռուստաէկրաններից: Նման հորդորով հանդես է եկել թուրքական «Զաման» թերթը, որը Գյուլենական համայնքի հետ սերտ հարաբերություններ ունեցող պարբերական է: Հրապարակված անստորագիր հոդվածում կոչ է արվում Էրդողանի հեռուստաելույթների ժամանակ էկրաններին 13 + կամ առնվազն 7+ գրվի:

Կոչը հիմնավորվել է հետևյալ կերպ. «Վարչապետն այն մարդն է, ով իր պահվածքով ու խոսքով պետք է օրինակ լինի երեխաների ու երիտասարդների համար: Վարչապետին վայել չէ կոպիտ բառեր, զրպարտություն, սուտ ու հանրային բարքերին ոչ հարիր արտահայտությունները: Սակայն վարչապետը չի խորշում այդ ամենից: Այդ ելույթները ուղիղ եթերով հեռարձակվում են 10-15 հեռուստաալիքներով: Դա մեր երեխաների հոգեկան առողջության ու ապագայի համար ծայրաստիճան վտանգավոր է: Երեխաներին պաշտպանելու համար Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկի` զգուշացնելով այն ալիքներին, որոնք հեռարձակում են ժողովրդին ատելություն ու վրեժի դրդող, վիրավորանքներ պարունակող այդ հայտարարությունները»:

Ըստ թերթի՝ եթե Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը քայլեր չի ձեռնարկում, ապա այդ պարտականությունն ընկնում է ծնողների վրա: Հակառակ դեպքում երեխաների մոտ անվերականգնելի հոգեկան տրավմաներ կարող են առաջանալ:

Placeholder
«Zaman»-ը կոչ է արել երեխաներին հեռացնել էկրաններից, երբ խոսում է Թուրքիայի վարչապետը