Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է հանձնել Օլիմպիադայի հաղթողներին ու մրցանակակիրներին
Աշխարհում
12:48 24/02/2014

Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է հանձնել Օլիմպիադայի հաղթողներին ու մրցանակակիրներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է հանձնել ռուս մարզիկներին, ովքեր Սոչիի 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերում դարձել են հաղթողներ ու մրցանակակիրներ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի օրդենով պարգևատրվել են օլիմպիական եռակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Վիկտոր Անը, օլիմպիական կրկնակի չեմպիոններ Վիկտոր Ուայլդը, Ալեքսեյ Վոեվոդան, Տատյանա Վոլոսոժարը, Մաքսիմ Տրանկովը և Ալեքսանդր Զուբկովը:

Պատվո օրդենի են արժանացել եռակի արծաթե մրցանակակիր Մաքսիմ Վիլեգժանինը, կրկնակի արծաթե մեդալակիր Ալբերտ Դեմչենկոն, օլիմպիական չեմպիոններ Եվգենի Պլյուշչենկոն ու Եվգենի Ուստյուգովը:

Մնացած մարզիկներն ստացել են Բարեկամության և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ կարգի օրդեններ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ձմեռային օլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, նվաճել է 33 մեդալ` 13 ոսկե, 11 արծաթե և 9 բրոնզե` թիմային հաշվարկով գրավելով 1-ին տեղը:

Placeholder
Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է հանձնել Օլիմպիադայի հաղթողներին ու մրցանակակիրներին