Ջոն Հեֆերն. Կենսաթոշակային բարեփոխումները կարևոր են
Տնտեսություն
12:45 25/02/2014

Ջոն Հեֆերն. Կենսաթոշակային բարեփոխումները կարևոր են

«Գորընթացի կողմերը՝ կառավարություն, կազմակերպություններ, աշխատողներ, պետք է լսեն միմյանց ու առաջ ընթանան»,- այսպես արձագանքեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:

Միաժամանակ նա ասաց, որ ինքը կենսաթոշակային բարեփոխումների մասին իր դիրքորոշումը հստակ հայտնել է, ավելացնելու ոչինչ չունի. «Ֆեյսբուքում, Թվիթերում, լրատվամիջոցներում կարդացել ու լսել եմ արձագանքներն իմ այդ դիրքորոշման վերաբերյալ»:

Դեսպանի խոսքով, այդ բարեփոխումները կարևոր են, իսկ գործընթացին աջակցել են ԱՄՆ ՄԶԳ-ն, միջազգային հանրությունը:

«Միացյալ Նահանգներում ունենք պարտադիր սոցիալական ապահովության համակարգ, որը պետության կողմից վարվող կենսաթոշակային սոցիալական ապահովության համակարգ է: Այստեղ հարցն այն է, արդյո՞ք Հայաստանը ցանկանում է ունենալ կենսաթոշակային համակարգ, երբ պետության կողմից պահումներ են կատարվում, միջոցները տնօրինվում են կառավարության կողմի՞ց, թե՞ միջազգային ճանաչում ունեցող ներդրումային ընկերությունների կողմից»,- ասաց դեսպան Ջ. Հեֆերնը:

Նախորդող հրապարակում՝

Ջոն Հեֆերն. Նոր կենսաթոշակային համակարգը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը

Placeholder
Ջոն Հեֆերն. Կենսաթոշակային բարեփոխումները կարևոր են