«Նաիրիտ»-ի աշխատակիցները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները
Օրվա մամուլ
09:33 27/02/2014

«Նաիրիտ»-ի աշխատակիցները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները մտադիր են շարունակել իրենց բողոքի ակցիաները:

«Միակ ելքը դա է: Քանի որ անհասկանալի է, թե ինչպես է գործարանը հասցրել պարտքեր կուտակվել»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակից Արայիկը՝ ընդգծելով, որ տեղյակ չեն, թե աշխատակիցները երբ են ստանալու իրենց աշխատավարձերը:

Ի դեպ, երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ռոսնեֆտը» «Նաիրիտի» տեղում կառուցելու է նոր գործարան և նախատեսվում է ավտոդողերի արտադրություն իրականացնել:

Placeholder
«Նաիրիտ»-ի աշխատակիցները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները