Պոլիկլինիկաներում համավճարի կիրառումը հետաձգել է մինչև հուլիս
Առողջություն
18:13 28/02/2014

Պոլիկլինիկաներում համավճարի կիրառումը հետաձգել է մինչև հուլիս

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում է կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի բաժնից:

Այդ ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի բուժաշխատողները։

Նախարարությունը ևս մեկ անգամ հանգամանալից կվերլուծի ներդրվող համակարգը, որպեսզի այն որևէ կերպ չանդրադառնա ոչ միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներն, այլև բոլոր ոչ վճարունակ շահառուներին։

Ըստ նախարարության`համավճարի ներդրումը նպատակ ունի նպաստել պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Հավաքագրված միջոցները կուղղվեն նաև լաբորատորիաների հագեցմանը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հետազոտությունների որակն ու ծավալները և դրանք առավել մրցունակ դարձնել։
 

Placeholder
Պոլիկլինիկաներում համավճարի կիրառումը հետաձգել է մինչև հուլիս