Փոխըմբռնման հուշագիր` UWC Դիլիջան դպրոցի և «Դպրոց կենտրոնների միության» միջև
Կրթություն, գիտություն
16:43 28/02/2014

Փոխըմբռնման հուշագիր` UWC Դիլիջան դպրոցի և «Դպրոց կենտրոնների միության» միջև

UWC Դիլիջան միջազգային դպրոցը և «Դպրոց կենտրոնների միություն»-ն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրում նշված է, որ UWC Դիլիջան դպրոցը և «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը պատրաստակամություն են հայտնում նպաստելու Հայաստանի՝ համաշխարհային կրթական քարտեզի վրա կարևոր դիրք ձեռք բերելու գործընթացին: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի մամուլի բաժնից:

Մասնավորապես, հուշագրով նախատեսված է կազմակերպել ուսանողների և ուսուցչական կազմի կատարելագործման ծրագրեր: Նախատեսվում է, որ կողմերը կկազմակերպեն մրցույթներ, դասընթացներ, ամառային տեղական և միջազգային ճամբարներ ՀՀ դպրոցների աշակերտների և UWC Դիլիջան դպրոցի ուսանողների համատեղ մասնակցությամբ:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ծաղկաձորում կայացած «Դպրոց կենտրոնների միության» ամենամյա համաժողովի բացման արարողության ժամանակ:
 

Placeholder
Փոխըմբռնման հուշագիր` UWC Դիլիջան դպրոցի և «Դպրոց կենտրոնների միության» միջև