Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին ընկերական խաղ կանցկացնի Ալժիրի ընտրանու հետ
Սպորտ
09:05 01/03/2014

Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին ընկերական խաղ կանցկացնի Ալժիրի ընտրանու հետ

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հայաստանյան գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել` մայիսի 31-ին ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը` նշելով, որ խաղը կկայանա Ժնևում, իսկ կոնկրետ ժամը կորոշվի ավելի ուշ:

Նշենք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստության ընթացքում ալժիրցիները կխաղան նաև սլովենների (մարտի 5) և ռումինացիների (հունիսի 4) հետ: Ալժիրի հավաքականը, ի դեպ, աշխարհի առաջնության խմբային փուլում կմրցի Ռուսաստանի, Բելգիայի ու Հարավային Կորեայի թիմերի հետ:

Ավելացնենք, որ «ԱԱ-2014»-ին նախապատրաստության ընթացքում Ռուսաստանի հավաքականը նույնպես կխաղա մեր ընտրանու հետ: Այս հանդիպումը կկայանա մարտի 5-ին, Կրասնոդարում:

Placeholder
Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին ընկերական խաղ կանցկացնի Ալժիրի ընտրանու հետ