Ռուսների դեմ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Վարդան Մինասյանի ղեկավարությամբ
Սպորտ
09:09 01/03/2014

Ռուսների դեմ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Վարդան Մինասյանի ղեկավարությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատմել է, թե ում ղեկավարությամբ է մեր ընտրանին պատրաստվելու Ռուսաստանի հավաքականի հետ մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայանալիք ընկերական խաղին:

«Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականին կնախապատրաստի Ռուսաստանի ազգային թիմի հետ խաղին, իսկ այնուհետև կշարունակի իր աշխատանքը թիմի տեխնիկական տնօրենի պաշտոնում»,- ասել է Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո մեր հավաքականը կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալլանդը:

Placeholder
Ռուսների դեմ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Վարդան Մինասյանի ղեկավարությամբ