Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանն ու Իրանը ընդլայնում են լրատվական ոլորտում համագործակցությունը
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի հեռուստառադիոընկերության արտասահմանյան թողարկումների՝ Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գլխավոր տնօրեն Ալի Էսքանդարին, հայկական բաժնի ղեկավար Ալիռեզա Հասանիանը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել են Հայաստանի Հանրային ռադիո:
Ծանոթանալով ՀՀ Հանրային ռադիոյի ստորաբաժանումների՝ այդ թվում պարսկական բաժնի աշխատանքներին, Իրանի հեռուստառադիոընկերության ներկայացուցիչները Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հետ քննարկել են համատեղ ռադիոհաղորդումների պատրաստմանը, ինչպես նաև տեխնիկական սարքավորումների արտադրման և հաղորդիչների տեղադրման ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:
Հայ և իրանցի պաշտոնյանները քննարկել են նաև լրատվական ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-ին մեկնել էր Թեհրան, որտեղ տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպման, որին մասնակցել են նաև հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: