Դավիթ Հարությունյանն ընտրվել է գազի հարցերով հանձնաժողովի նախագահ
Քաղաքական
15:18 03/03/2014

Դավիթ Հարությունյանն ընտրվել է գազի հարցերով հանձնաժողովի նախագահ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ-ում այսօր գումարվել է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը, որում ընտրվել են հանձնաժողովի նախագահն ու անդամները: Panorama.am-ը զրուցեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի հետ:

Ըստ այդմ, ինչպեսև շրջանառվում էր, քաղաքական մեծամասնության առաջարկով ստեղծված հանձնաժողովը գլխավորելու է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, իսկ նրա տեղակալն է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Բացի այդ, այս երկու խմբակցությունները, ըստ նախագծի, այլ անդամներ ևս ունեն հանձնաժողովի կազմում, օրինակ ՀՀԿ-ն, բացի Դ. Հարությունյանից, ներկայացնում, է նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյանըվ ու Խոսրով Հարությունյանը, իսկ ԲՀԿ-ն հանձնաժողովում կներկայացնի նաև Գուրգեն Արսենյանը:

Ինչ վերաբերում է մյուս չորս խմբակցություններին, ապա նրանք մեկական անդամով են ներկայացված` ՀՅԴ-ից Աղվան Վարդանյան, ՀԱԿ-ից Արամ Մանուկյան, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյան, ՕԵԿ-ն էլ կներկայացնի Հովհաննես Մարգարյանը:

Նախորդիվ`

Ն.Զոհրաբյան. ԲՀԿ-ի թեկնածուները հայտնի են

Placeholder
Դավիթ Հարությունյանն ընտրվել է գազի հարցերով հանձնաժողովի նախագահ