Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հ.Նաղդալյան. Անհասկանալի է, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ նույն հարթության վրա է դրվում
«ԱՄՆ Պետդեպարտամենտի 2013 թ-ի տարեկան զեկույցից որոշ միտումնավորություն զգացի: Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա կարող է նաև Մաքսային միության մեր վեկտորի ընտրությամբ պայմանավորված լինել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասացծ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2013 թ-ի Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որտեղ տեղ են գտել նաև Հայաստանին վերաբերող ցուցանիշները: Ըստ որոշ հնչեցրած գնահատականների` այս զեկույցը նախորդների համեմատ հարուստ էր առավել կոշտ ձևակերպումներով:
Պետդեպի տարեկան զեկույցում պետքարտուղար Ջոն Քերին հնչեցրել է մի ձևակերպում, թե իբրև անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս տարածքների նկատմամբ վերահսկողությունը: Ինչով կարելի է սա պայմանավորել հարցին, Հ.Նաղդալյանն ասաց. «Կարծում եմ, սա այն խնդիրն է, որի շուրջ պետդեպը պետք է լիներ փոքր-ինչ ավելի զգուշավոր և հավասարակշռված գնահատական հնչեցներ, ոչ թե անջատողականներ կամ այլ «սուր» տերմիններ օգտագործեր՝ գոնե ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ նախագահը մեկն է այն եռյակից, ով ԵԱՀԿ մանդատով Մինսկի խմբի նախագահողների թվում զբաղվում է Ղարաբաղյան խնդրի լուծմամբ, և այդ նպատակով որպես հիմք ընդունում է Հելսինկյան ամփոփիչ ակտի 3 հիմնական ՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման հիմնադրույթները»:
Եթե նույն երկիրը,- շարունակեց մեր,- զրուցակիցը, տվյալ կոնֆլիկտի լուծումը տեսնում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով և զուգահեռաբար օգտագործում «անջատողական» տերմինը, ապա դա մի քիչ անհասկանալի է դառնում Հայաստանի համար:
«Բայց և այնպես, մենք համարում ենք, որ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի և՛ Ռուսաստանի նախագահները Մինսկի խմբի ձևաչափում հանդիսանալով կոնֆլիկտի նրբությունները և բովանդակությունը առավելապես խորը ճանաչող և իմացող, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատագրական պայքարի նկատմամբ հարգանք տածող՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ճիշտ ուղի են հարթում: Այնպես որ, այս միտքը , կարծում եմ, արդեն երկրորդական է դառնում»,- հավելեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակը:
Տիկին Նաղդալյանը նշեց, որ ինչպես ԱՄՆ պետդեպարտամենտի ՝ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցներին, այնպես էլ այլ իրավասու և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների փաստաթղթերին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության և այլ հարցերով, իշխանությունները շատ ուշադրությամբ են հետևում և արժևորում դրանք՝ պայմանավորված ոչ այն հանգամանքով, որ այդ կազմակերպությունները բարձր դիրք են գրավում կամ մեծ իրավասություններ ունեն, այլ որովհետև Հայաստանն ինքը խիստ շահագրգիռ է, որպեսզի մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հարցերում էական առաջադիմություն ունենանք և այդ խնդիրը դրված է նաև իշխանությունների ծրագրերի և գործունեության հիմքում:
«Երկրորդ տպավորությունս այն է, որ կարծես պետդեպը վաղուց ինչ-որ երկաթյա կաղապար՝ «բոլվանկա» է մշակել իր համար, որում թերությունները համալիր թվարկում է և «ստանդարտ» ձևով կիրառվում է տարբեր ժամանակներում տարբեր երկրների համար՝ ելնելով պահի քաղաքական հրամայականներից :
Հնարավոր է, որ այդ թերությունները, համալիր վերցրած, իսկապես բնորոշ են ժողովրդավարության ճանապարհը որդեգրած շատ երկրներին, բայց, այնուամենայնիվ, նման մոտեցումը, երբ և՛ մեզ, և՛ Ադրբեջանին մեղադրում են տոտալիտարիզմի մեջ, արդեն իսկ զարմացնող է: Շատ անհասկանալի է, երբ իշխանության տոտալիտար բնույթի իմաստով Հայաստանը Ադրբեջանի հետ նույն հարթության վրա է դրվում: Իսկ այդ երկու զեկույցները՝ մեր և Ադրբեջանի մասով, կարծես, բառացի համընկնում են, ինչը, որոշ չափով, ստվերում է զեկույցի արժանահավատությունը»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը:
Սակայն, շարունակեց նա, գլխավորն այն է, որ կողքի հայացքը նույնպես կարողանան օգտագործել՝ երկրում առկա թերությունները վերացնելու համար, թեև պետդեպի կողմից թվարկվածներից և որևէ մեկը նորություն չէր ու առավել ևս այնպես չէ, որ իշխանությունների ծրագրային փաստաթղթերում դրանք նշված և իշխանությունների կողմից բարձրաձայնված չեն:
Ամեն դեպքում, զարմանալի է, որ մեկ տարի անց գնահատական է հնչում, ասենք, ընտրությունների վերաբերյալ, որը կարող է և խստաշունչ թվալ` այն դեպքում, երբ ընտրություններից անմիջապես հետո բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Օբամայի, հանդես են եկել և՛ իրենց շնորհավորանքով և՛գնահատականով»: