110 համակարգիչ` Արցախի հանրակրթական դպրոցներին
Կրթություն, գիտություն
18:01 03/03/2014

110 համակարգիչ` Արցախի հանրակրթական դպրոցներին

Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Համակարգիչների տրամադրումն իրականցվում է ԼՂՀ դպրոցներին համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարության մամուլի բաժնից:

Նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը: Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նաև հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր ու ուսումնական նյութեր:

Արցախի հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը:

Placeholder
110 համակարգիչ` Արցախի հանրակրթական դպրոցներին