«Օսկարի»-ի լավագույնները
Մշակույթ
11:51 03/03/2014

«Օսկարի»-ի լավագույնները

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչել Սթիվ ՄքՔուինի «12 տարվա ստրկություն» ֆիլմը: Բեմահարթակ էին դուրս եկել բոլորը, ովքեր աշխատել են ֆիլմի ստեղծման աշխատանքներին, ներառյալ պրոդյուսերը՝ Բրեդ Փիթը:

«Ես նվիրում եմ այս մրցանակը բոլորին, ովքեր գիտեն, թե ինչ է ստրկությունը»,- ասել է ռեժիսոր ՄքՔուինը:

Ըստ մրցանակաբաշխության պաշտոնական կայքի, «Տարվա լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնին` «Ձգողականություն» ֆիլմի համար:



«Լավագույն տղամարդ դերակատար» «Օսկարի է արժանացել Մեթյու Մակկոնեհիին` «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմի համար:



«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Քեյթ Բլանշեթը` «Ժասմին» ֆիլմի համար:



Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ջարեդ Լետոն` «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմի համար:



Լուպիտա Նյոնգոն երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել «12 տարվա ստրկություն» ֆիլմի համար:

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Սառած սիրտ» ժապավենը:

Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել իտալական «Մեծն գեղեցկություն» ժապավենը:

Նախորդող հրապարակումներ՝ 

Նորաձևություն՝ «Օսկար-2014»-ի կարմիր գորգի վրա (լուսանկարներ)

«Օսկարը» նորից Դի Կապրիոյին շրջանցեց

Placeholder
«Օսկարի»-ի լավագույնները