Տիգրան Զարգարյանի խնդրանքին արձագանքում են
Հարցազրույցներ
12:42 03/03/2014

Տիգրան Զարգարյանի խնդրանքին արձագանքում են

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խնդրանքին արձագանքողներ եղել են. գրատպության թանգարանի հավաքածուն համալրվում է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային գրադարանում ստեղծվում է գրատպության թանգարան։ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը խնդրանքով դիմել էր այն մարդկանց, ովքեր ունեն գրատպության պատմությանն առնչվող նյութեր (մայր տառեր, տպագրական հաստոցի մասեր, մամլիչներ և այլն) և ունեն ցանկություն նվիրելու գրատպության թանգարանին, ապա իրենք սիրով կընդունեն դրանք։

«Արձագանքներ, իհարկե, եղել են: Օրբելու թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը նմուշներ կտան: Տարբեր տեղերից էլ գալիս են արձագանքներ: Գրադարանի բարեկամ Ավո Հովհաննիսյանն է խոստացել Իրանից ինչ-որ նմուշներ բերել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տ. Զարգարյանը:

Նա նշեց, որ բավականին աշխատանք կա անելու թանգարանը վերջնական տեսքի բերելու համար: Այն այս տարվա ընթացքում բացվելու է, հնարավոր է նաև «Թանգարանների գիշեր» 2014-ի ընթացքում՝ մայիսի 17-18-ին. «Եթե հասցնենք, կբացենք հենց «Թանգարանային գիշեր» միջոցառման օրը, թեև դեռ ահռելի աշխատանք կա անելու»:

Նրա խոսքով, թանգարանը լինելու է հենց գրադարանի տարածքում, այժմ գտնվում է ձևավորման փուլում, որոշ աշխատանքներ արդեն ներկայացված են:

Տ. Զարգարյանի խոսքով, նման թանգարան ստեղծելու գաղափար միշտ էլ եղել է և այն պետք է մի օր իրականություն դառնար:

Նախորդող հրապարակումներ՝

Գրատպության թանգարանն ընդունում է նվերներ` առնչվող գրատպության պատմությանը

Բացվելու է հայ գրատպության թանգարան

Placeholder
Տիգրան Զարգարյանի խնդրանքին արձագանքում են