Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա բռնության բազմաթիվ հետքեր կան, նա ոչ մեկի չի ճանաչում. գյուղապետ
Տարածաշրջան
17:56 04/03/2014

Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա բռնության բազմաթիվ հետքեր կան, նա ոչ մեկի չի ճանաչում. գյուղապետ

«Դժվար թե այսօր Մամիկոն Խոջոյանը տուն տեղափոխվի, նա ստիպված երկու-երեք օր դեռ կմնա հիվանդանոցում»,- Panorama.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Նա քիչ առաջ է կապ հաստատել Իջևանի հիվանդանոցում գտնվող Խոջոյանի հարազատների հետ և  տեղեկացել այս մասին:

Գյուղապետն ասաց, որ Մ.Խոջոյանի վիճակը շատ ծանր է` տարեց մարդու մարմնի վրա բազմաթիվ բռնության հետքեր կան, նա ոչ մեկին չի ճանաչում և գրեթե չի խոսում: Միայն բժշկի հարցին ի պատասխան ասել է, որ այսքան ժամանակ քնել է ցեմենտի վրա…

«Շատ ծանր է…. այնպես որ այսօր և վաղը նա անպայման պետք է մնա հիվանդանոցում»,- տեղեկացրեց գյուղապետն ու հավելեց, որ այս պահի դրությամբ Մ.Խոջոյանին վիրահատելու մասին ոչինչ չեն հայտնել:

Հիշեցնենք, այսօր հայաստանցի քաղաքացիական անձ Մամիկոն Խոջոյանը, ով ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ Հայրենիքում նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի Բժշկական կենտրոն` հետազոտման:

Նախորդիվ`
Մամիկոն Խոջոյանին հետազոտում են Իջևանի ԲԿ-ում
 

Placeholder
Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա բռնության բազմաթիվ հետքեր կան, նա ոչ մեկի չի ճանաչում. գյուղապետ