«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու  տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»
Հասարակություն
12:43 04/03/2014

«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»

«Գառնու գյուղապետին նախօրեին կանչել են մարզպետարան: Նրան պատասխանել են, որ առանց մարզպետի թույլտվության ոչ ոք իրավունք չունի Գառնիի տարածքում սրճարան կառուցել: Այս պատասխանը Գառնու գյուղապետին գոհացրել է, այդ իսկ պատճառով նա այսօր չի ներկայացել ասուլիսի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը: Նշենք, որ ասուլիսին պետք է մասնակցեր նաև Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը:

Ըստ Լ. Բախշինյանի, եթե շինարարությունը շարունակվի, գյուղապետը նորից կմիանա պայքարին ու բացի այդ` ոտքի կհանեն նաև  ուսանողությանը:

Մարզպետարանից գյուղապետին հավաստիացրել են, որ արդեն մարզպետարանի մակարդակով կպայքարեն սրճարանի կառուցման դեմ, մարզպետարանը թույլ չի տա, որ այդ տարածքում սրճարան կառուցեն:

Հիշեցնենք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կառուցվում է սեզոնային սրճարան:

Լ. Բախշինյանը նշեց, որ Գառնին  թանգարան է, թանգարանի կենտրոնում չի կարող սրճարան լինել:

«Չի կարելի սնունդ մատակարարել հոգևոր սնունդ ստանալու հաշվին: Դա նշանակում է, որ մենք սխալ ենք դաստիարակում մեր սերունդներին: Նրանք կհասկանան, որ Գառնի պետք է գնալ մի բաժակ ըմպելիք խմելու համար»,- ասաց Լ. Բախշինյանը:

Նախորդող հրապարակումներ՝

«Կթռնի» արդյո՞ք «պիլոտը»

Հ.Դեմոյան. Մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել

Պիլոտային ծրագիր. «Քանդում են, ջարդուփշուր են անում»

«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան

Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից

Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց

«Թող հեքիաթներ չպատմեն». Ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու մասին

«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

Placeholder
«Մարզպետարանը թույլ չի տա, որ Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցեն»