Մամիկոն Խոջոյանին հետազոտում են Իջևանի ԲԿ-ում
Առողջություն
15:43 04/03/2014

Մամիկոն Խոջոյանին հետազոտում են Իջևանի ԲԿ-ում

«Հայրենադարձված Մամիկոն Խոջոյանն այս պահին անցնում է հետազոտություն` Իջևանի Բժշկական կենտրոնում»,-Panorama.am-ին տեղեկացրեց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը` նշելով, որ ինքը չի տեսել համագյուղացուն, քանի որ հայրենադարձվելուց անմիջապես հետո վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:

«Սպասում ենք, որ երեկոյան 7-ից հետո նա արդեն տանը կլինի… եթե ոչ մի լուրջ խնդիր չլինի»,- նշեց մեր զրուցակիցն  ու հավելեց, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի մոտ է նրա դուստրը:

Իջևանի ԲԿ-ից Panorama.am-ին հաստատեցին այն փաստը, որ Մ.Խոջոյանը նրանց մոտ է գտնվում հետազոտման նպատակով, սակայն հրաժարվեցին որևէ տեղեկություն հաղորդել նրա առողջական վիճակի մասին, քանի որ Պաշտպանության նախարարությունից են արգելել որևէ տեղեկություն հրապարակելը:

Հիշեցնենք, այսօր հայաստանցի քաղաքացիական անձ Մամիկոն Խոջոյանը, ով ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։

ԿԽՄԿ մամուլի բաժնից հայտնել էին, որ անձը հանձնվել է հայաստանյան պաշտոնյաների խնամքին` ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

 Նախորդիվ` 

Մամիկոն Խոջոյանը հանձնվել է հայաստանյան պաշտոնյաների խնամքին

Placeholder
Մամիկոն Խոջոյանին հետազոտում են Իջևանի ԲԿ-ում