Օզբիլիսը կարող է բաց թողնել Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը
Աշխարհում
18:24 04/03/2014

Օզբիլիսը կարող է բաց թողնել Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը հայտնել է, որ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք ունի, որը կարող է խանգարել նրան` մասնակցելու Ռուսաստանի ընտրանու հետ վաղը Կրասնոդարում կայանալիք ընկերական հանդիպմանը: Նա նաև տեղեկացրել է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանը պատրաստ է խաղադաշտ մտնել:

«Ֆուտբոլիստներն այժմ պատրաստականության տարբեր մակարդակ ունեն,- ասել է Մինասյանը:- Յուրան իրեն լավ է զգում և կխաղա: Խնդիրներ ունի միայն Արաս Օզբիլիսը: Թեթև վնասվածք է: Պարապմունքից հետո կորոշենք` արդյոք կկարողանա՞ մասնակցել Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը»:

Placeholder
Օզբիլիսը կարող է բաց թողնել Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը