Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրադարձություններն Ուկրաինայում բավականի արագ են զարգանում և դրանք ակնհայտորեն գտնվում են գերտերությունների ու աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների կիզակետում: Այս տեսանկյունից հապշտապ դիրքորոշման արտահայտումը կնշանակի Հայաստանին ներքաշել խորը հակասությունների հարթություն»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ասաց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքերով, Հայաստանն այս պահին բացարձակապես խնդիր չունի շտապել ու ներքաշվել այդ հակասությունների դաշտ:
«Կարծում եմ, որ ՀՀ-ի որդեգրած մոտեցումը, այն է` սպասել իրադարձությունների վերջնական հանգուցալուծմանը, ճիշտ է: Հասկանալի է, որ և Արևմուտքը, և ՌԴ-ն կցանկանային, որ Հայաստանն իրենց մոտեցումներին համահունչ դիրքորոշում արտահայտեր: Իսկ այս լարված իրավիճակում, կողմերից որևէ մեկի համար շահավետ դիրքորոշման արտահայտում կնշանակի դեմ գնալ մյուս կողմի շահերին: Մեզ պետք չէ մտնել հակադրությունների մեջ: Պրոցեսներըև սրընթաց զարգանում են և Հայաստանը դեռ հնարավորություն կունենա արտահայտելու իր պաշտոնական մոտեցումը»,- եզրափակեց Ս. Նիկոյանը:
Նախորդիվ`
Աստանան կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայում իրավիճակը ռազմական ճանապարհով կարգավորելուց