Ռոման Շիրոկով. «Ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի հարձակման գիծը»
Աշխարհում
16:30 04/03/2014

Ռոման Շիրոկով. «Ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի հարձակման գիծը»

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի մասին, որի հետ վաղը պետք է հանդիպեն Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայանալիք ստուգողական խաղում:

«Չէի ասի, որ շատ ուշադիր եմ եղել, բայց հետևել եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Այդ թիմն ինձ շատ է դուր գալիս:

Մխիթարյանը լավն է, ընդհանրապես` ողջ հարձակման գիծն է շատ ուժեղ, նաև դարպասապահը: Հայաստանի հավաքականի հետ խաղը շատ հետաքրքիր կլինի»,- Շիրոկովի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:

Placeholder
Ռոման Շիրոկով. «Ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի հարձակման գիծը»