Սպարապետի ծնունդը կնշի ԼՂՀ-ում
Օրվա մամուլ
09:10 04/03/2014

Սպարապետի ծնունդը կնշի ԼՂՀ-ում

 Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ օրը Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, կլինի Լեռնային Ղարաբաղում՝ Ղարաբաղի իշխանությունների հրավերով:

«Ղարաբաղի իշխանությունների հրավերով գնում եմ Ղարաբաղ՝ այնտեղ նշելու Վազգենի ծնունդը: Ամեն տարի Ղարաբաղում Վազգենի ծննդյան օրը կազմակերպվում են միջոցառումներ, և այս տարի բացառություն չէ: Միջոցառում է լինելու, ինձ էլ հրավիրել են»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Արամ Սարգսյանը: Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան:

Placeholder
Սպարապետի ծնունդը կնշի ԼՂՀ-ում