Վերաբացվելու են ԲՀԿ–ի՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները
Օրվա մամուլ
09:11 06/03/2014

Վերաբացվելու են ԲՀԿ–ի՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները

Իր համագումարից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է ակտիվանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։

ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունները՝ ասելով «Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ է, որ կուսակցությունն առավել արդիական ու առավել մոբիլիզացված կառուցվածքով հանդես գա»,– ասել է նա՝ նշելով, որ այդ ամենն արվում է ԲՀԿ համագումարից հետո կայացած քաղխորհրդի որոշմամբ:

 

Placeholder