Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
Մշակույթ
19:24 06/03/2014

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Հայատանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկը կազդարարվի մարտի 10-ին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախորդ օրը` մարտի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից կազմակերպված հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը` որպես երկամսյակի մեկնարկի գալա համերգ:

Մարտի 9-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ողջ Հայաստանում տեղի կունենան ավելի քան 400 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, բուհական և դպրոցական միջոցառումներ:

Երկամսյակի կազմակերպման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել պետական կառույցները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիբանանի և Լիտվայի դեսպանությունները:

Placeholder
Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը