Պլյուշչենկո. «Մեկը կասի հիմար եմ, մյուսը` հերոս»
Աշխարհում
09:50 06/03/2014

Պլյուշչենկո. «Մեկը կասի հիմար եմ, մյուսը` հերոս»

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչոնկոն պատմել է այն մասին, թե մեջքի վիրահատությունից հետո ինչպես է զգում իրեն: Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

«Անընդհատ ներարկումներ են կատարում, ցավազրկող միջոցներ տալիս, այնպես որ դիմանալ կարելի է: Պտուտակները, որոնք ամրացրել են ողնաշարիս, 35 տարվա երաշխիք ունեն: Այսինքն կարող եմ սահել, վազել, թռչել: Բժիշկներն ասում են, որ եթե մեքենան ինձ չհարվածի, ապա պտուտակների հետ ոչինչ չի պատահի:

Ես հանգիստ եմ: Հնարավոր է` շարունակեմ մարզական կարիերաս: Մեդալների համար պետք է զոհողությունների գնալ: Ես զոհաբերել եմ առողջությունս: Մեկը կասի հիմար եմ, մյուսը` հերոս, բայց ես մարզիկ եմ, ով սիրում է սպորտը, այսինքն սիրում է ռիսկը: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»,- նշել է Պլյուշչենկոն:
 

Placeholder
Պլյուշչենկո. «Մեկը կասի հիմար եմ, մյուսը` հերոս»