Ուզեիր Ջաֆարով. Հայկական կողմը տեղյակ է Ադրբեջանի ՊՆ-ի բանակցությունների բոլոր մանրամասներին
Քաղաքական
15:37 10/03/2014

Ուզեիր Ջաֆարով. Հայկական կողմը տեղյակ է Ադրբեջանի ՊՆ-ի բանակցությունների բոլոր մանրամասներին

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արգելում է իր անձնակազմին խոսել բջջային հեռախոսներով, քանի որ հայկական կողմը բջջային հեռախոսների օգնությամբ իմանում է երկրի կարևորագույն ռազմական գաղտնիքները: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական «Մինվալ.ազ» կայքը` հղում կատարելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթին:

«Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ճակատային գոտում տեղի ունեցած կարևոր հանդիպումներից մեկի բոլոր մանրամասները հայտնի են դարձել հայկական կողմին: Հայտնաբերվել է, որ բոլոր ռազմական հանդիպումների բովանդակությունը ձայնագրվել է հակառակորդի կողմից բջջային հեռախոսներով և այնուհետև գաղտնազերծվել»,- Facebook-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Փորձագետը նշում է, որ Ադրբեջանի գեներալները ապշել էին, երբ պարզվել էր, որ իրենց մեկուսի վայրում ասված խոսքերը բոլոր մանրամասներով հայտնի են Հայաստանում:

Չնայած այդ ամենին, ըստ Ուզեիր Ջաֆարովի, ՊՆ-ն արգելում է բջջայինով խոսել միայն կրտսեր սպաներին և ցածրաստիճան պաշտոնյաներին, մինչդեռ կան այնպիսի մարդիկ, ովքեր ունեն արտոնություններ և շարունակում են ծառայության ժամանակ ազատ խոսել հեռախոսներով:

Ուզեիր Ջաֆարովը, ինչպես նաև մի շարք այլ ռազմական փորձագետներ, գտնում են, որ եթե արգելքը դրվել է կարևորագույն ռազմական տեղեկատվությունը գաղտնի պահելու համար, անիմաստ և անօգուտ է կրտսեր սպաներին և զինվորներին արգելելը, իսկ ավագ պաշտոնյաներին նման արտոնություններ տալը:

 

Placeholder
Ուզեիր Ջաֆարով. Հայկական կողմը տեղյակ է Ադրբեջանի ՊՆ-ի բանակցությունների բոլոր մանրամասներին