Այսօր նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պավիրակությունների հանդիպումը
Օրվա մամուլ
09:19 11/03/2014

Այսօր նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պավիրակությունների հանդիպումը

Այսօր ժամը 15.00-ին, նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պավիրակությունների հանդիպումը՝ Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում: «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, հանդիպմանը ներկա կլինեն ՀԱԿ կուսակցությունից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից կմասնակցեն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զույցում չի բացառել, որ առաջիկայում հնարավոր է նաև Լ. Տեր-Պետրոսյանի և Գ. Ծառուկյանի առանձին հանդիպումը. «Ուրեմն որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, եթե հանդիպումների արդյունքում խնդիր առաջանա, իհարկե, կլինի, որևէ խուսափելու բան այդտեղ չկա»:

Placeholder