«Առողջապահություն և Դեղագործություն» EXPO 2014 ցուցահանդեսը` մարտի 14-ից 16-ը
Առողջություն
12:48 12/03/2014

«Առողջապահություն և Դեղագործություն» EXPO 2014 ցուցահանդեսը` մարտի 14-ից 16-ը

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 14-ից 16-ը կանցկացնեն 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2014». հայտնում են LOGOS EXPO-ի մամուլի բաժնից:

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ:

Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավել մասնակիցներ, որոնց 30%-ը արտասահմանյան ընկերութուններն են` Ռուսաստանից, Բելառուսիայից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրայելից: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:

Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, ինչպես նաև այս տարի առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում է մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես

Հիմնական թեմատիկ բաժիններն են.

1. Կանխարգելման բժշկություն
2. Կլինիկական բժշկություն
3. Ստոմատոլոգիա
4. Դեղագործություն
5. Ախտորոշում
6. Մայրություն և մանկություն
7. Բժշկական սարքավորումներ
8. Հիգիենա

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն.

Վարպետաց դասեր
Վիդեոցուցադրություններ
Բուժիչ կոսմետիկական գործընթացներ
Դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր
Կլոր սեղաններ
Սեմինարներ

Ցուցահանդեսի նպատակները.

1. Ապրանքների, ծառայությունների ներկայացում
2. Նոր գործնական հարաբերությունների հաստատում

Ցուցահանդեսը կանցկացվի «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3, Մերգելայն ինստիտուտի տարածք): Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 14-ին ժ.12:00: Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 16-ին ժ. 17:00:

Placeholder
«Առողջապահություն և Դեղագործություն» EXPO 2014 ցուցահանդեսը` մարտի 14-ից 16-ը