Հայաստանում է հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին (տեսանյութ)
Մշակույթ
14:13 12/03/2014

Հայաստանում է հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին (տեսանյութ)

Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ ուրախ եմ Սերգեյ Սմբատյանի հետ մեր ստեղծագործական համագործակցության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին:

Ջութակահարը նշեց, որ ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրների տարբեր նվագախմբերի հետ, սակայն իր համար աշխարհում ամենահետաքրքիր ոգով նվագախմբերը դրանք երիտասարդական կամ փառատոնային նվագախմբերն են:

Հիշեցնենք, որ Դմիտրի Սիտկովեցկին ՀՊԵՆ-ի հետ ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` մարտի 13-ին:

Մանրամասները` տեսանյութում:
 

Placeholder
Հայաստանում է հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին (տեսանյութ)