Լևոն Արոնյանը մեկնարկեց պարտությամբ
Սպորտ
17:24 13/03/2014

Լևոն Արոնյանը մեկնարկեց պարտությամբ

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով զիջեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Հայ գրոսմայստերը խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սա դեռ առաջին պարտիան է, և ինքը կաշխատի հետագայում բարելավել ցուցանիշները:

Նշենք, որ հավակնորդների մրցաշարն անցկացվում է Խանտի Մանսիյսկում և կտևի մինչև մարտի 11-ը: 8 գրոսմայստերների մասնակցությամբ երկու ռաունդից բաղկացած մրցակցությունում հաղթողը շախմատային թագի համար մրցավեճում կհանդիպի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Ավելացնենք, որ վաղը կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Placeholder
Լևոն Արոնյանը մեկնարկեց պարտությամբ