2014 թվականի մարտի 11-ի դրությամբ ունենք գրանցված 75 կուսակցություն
Օրվա մամուլ
09:18 13/03/2014

2014 թվականի մարտի 11-ի դրությամբ ունենք գրանցված 75 կուսակցություն

«Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում քանի կուսակցություն է գրանցվել և նույն ընթացքում քանիսը՝ լուծարվել։

Թերթին փոխանցված պաշտոնական պատասխանում նշված է, եղել որ «2014 թվականի մարտի 11-ի դրությամբ ունենք գրանցված 75 կուսակցություն։ 2009 թվականին գրանցվել է 1 կուսակցություն, 2011-ին՝ 4 կուսակցություն, 2012-ին՝ 3 կուսակցություն, 2013-ին՝ 3 կուսակցություն։ 2009 թվականից մինչև 2014 թվականը լուծարվել է 8 կուսակցություն։

«Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ կուսակցական բիզնեսը քաղաքականության մեջ այլևս եկամտաբեր չէ։ Նախկինում սնկի պես աճող մարդ-կուսակցությունների պահանջարկը նվազել է»,-գրել է թերթը:

Placeholder