Ալեքսանյանը 5000 դոլար է փոխանցել Կարեն Մկրտչյանին
Օրվա մամուլ
09:21 13/03/2014

Ալեքսանյանը 5000 դոլար է փոխանցել Կարեն Մկրտչյանին

«168 Ժամ»-ի տեղեկացմամբ, երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել է, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել դերասան Կարեն Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ Կ. Մկրտչյանն անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել և այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի:

Սամվել Ալեքսանյանը, սակայն ասել էր, որ չգիտի, թե ինչպես գտնի Կ. Մկրտչյանին, որպեսզի կարողանա գումար փոխանցել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սամվել Ալեքսանյանը 5000 դոլար է փոխանցել Կարեն Մկրտչյանին: Հիշեցնենք, որ Կ. Մկրտչյանը պատրաստվում է բուժում ստանալու համար այս շաբաթ մեկնել Գերմանիա:

Placeholder