Ահազանգ Բժշկական համալսարանից. մոտ 93 ուսանող դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած
Կրթություն, գիտություն
17:23 14/03/2014

Ահազանգ Բժշկական համալսարանից. մոտ 93 ուսանող դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած

Panorama.am-ը բժշկական համալսարանի ուսանողներից ահազանգ է ստացել, որ իրենք 3-րդ լուծարքի հնարավորությունից զրկվել են, քանի որ ԿԳ նախարարի հրամանով այն չի տարածվել այս բուհի վրա: Հիմա համալսարանից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած մոտ 93 ուսանող: 

Ուսանողները  նշում են, որ նախորդ տարիներում իրենց տրամադրվել են 3-րդ, անգամ 4-րդ մարման հնարավորություններ:

«Այլ բուհերին տրվել է 3-րդ մարման հնարավորություն, այն դեպքում, որ մեզ այն չտալու որոշումը պատճառաբանվել է այսպես՝ «բժշկական համալսարանում պետք է պատրաստվեն որակյալ կադրեր»:

Հարց է առաջանում՝ արդյոք մեզ պետք չե՞ն որակյալ տնտեսագետներ, իրավաբաններ, այլ մասնագետներ, որ այդ ֆակուլտետներին տրվում է 3-րդ մարման հնարավորություն»,- Panorama.am-ի թղթակցին հայտնել են մի խումբ ուսանողներ:

Ինչպե՞ս է վերաբերվում նախարարությունն այս խնդիրին: Արդյո՞ք, որևէ քայլ հնարավոր է անել` ուսանողներին աջակցելու և խնդիրը կարգավորելու հարցում: ԿԳ նախարարությունից մեզ խոստացել են արձագանքել առաջիկայում:

 

Placeholder
Ահազանգ Բժշկական համալսարանից. մոտ 93 ուսանող դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած