Հյոննեսը լքեց «Բավարիայի» նախագահի պաշտոնը
Իրավունք
16:23 14/03/2014

Հյոննեսը լքեց «Բավարիայի» նախագահի պաշտոնը

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոննեսը, ով հարկ վճարելուց խուսափելու համար նախօրեին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի կրել պատիժս: Իմ փաստաբաններն արդեն տեղեկացված են, որ չեմ պատրաստվում բողոքարկել: Այս որոշումը համապատասխանում է իմ` բարոյականության և պատասխանատվության հայացքներին: Հարկերից խուսափելը սխալ քայլ էր, և ես պարտավոր եմ պատժվել:

Ուզում եմ նաև հայտարարել, որ անմիջապես լքում եմ «Բավարիայի» նախագահի պաշտոնը: Ակումբի ղեկավարությունը փոխանցվում է դիտորդների խորհրդին: Չեմ ուզում, որ այս պատմության պատճառով տուժի ակումբը:

«Բավարիայում» աշխատելն իմ կյանքի իմաստն է: Կշարունակեմ կապ պահպանել այդ հզոր թիմի և այն մարդկանց հետ, ովքեր այնտեղ աշխատում են: Ամբողջ սրտով ուզում եմ շնորհակալություն հայտնել մյունխենյան թիմի երկրպագուներին և իմ ընկերներին: Շնորհակալ եմ աջակցության համար»,- նշել է Հյոննեսը:
 

Placeholder
Հյոննեսը լքեց «Բավարիայի» նախագահի պաշտոնը