Կորած քաղաքացուն փրկարարները գտել են ողջ` Ռանչպար գյուղում
Հասարակություն
16:40 14/03/2014

Կորած քաղաքացուն փրկարարները գտել են ողջ` Ռանչպար գյուղում

Երկու օր փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արարատի մարզի Ռանչպար գյուղի Մեծամոր գետից մոտ 400 մ հեռավորության վրա հայտնաբերվել է կորած քաղաքացի Ա. Խ.-ն: Նա կենդանի է եղել, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարներին սակայն մարտի 13-ին քաղաքացի Ա. Խ.-ին գտնել չէր հաջողվել, և որոնողական աշխատանքները շարունակվել էին այսօր առավոտյան ժամը 08:25-ից:

Ըստ աղբյուրի, որոնողական աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ ոստիկանության Մասիս քաղաքի Ոստիկանության բաժնի 2 աշխատակից:  Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի պարամեդիկները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Placeholder
Կորած քաղաքացուն փրկարարները գտել են ողջ` Ռանչպար գյուղում