Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերահսկողության վարչությունը մտադիր է տուգանել տեղի 10 կինոթատրոններին` Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլլ-սթրիտից» ֆիլմը ցուցադրելու համար: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գերատեսչությունում նշել են, որ ֆիլմում թմրամիջոցների օգտագործման տեսարաններ կան: Կինոթատրոններին սպառնում է 800 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի տուգանք կամ գործունեության դադարեցում մինչև 90 օր ժամկետով:
Ներկայում ֆիլմի ցուցադրությունը շարունակվում է: Նախաձեռնության հեղինակներն ասել են, որ որոշ երկրներում ֆիլմն ընդհանրապես արգելված է, իսկ որոշ տեղերում ցուցադրում են կրճատ տարբերակը: