xxxxxxxxxxԲՀԿ-ն, պարզվում է, ցանկություն չունի ղեկավարել նոր կառավարությունը
Օրվա մամուլ
09:13 15/03/2014

xxxxxxxxxxԲՀԿ-ն, պարզվում է, ցանկություն չունի ղեկավարել նոր կառավարությունը

«168 Ժամ»-ը գրել է. «Կառավարության հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն, պարզվում է, ցանկություն չունի ղեկավարել նոր կառավարությունը: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն ցանկանում է ղեկավարել նոր կառավարությունը, նա ասել է. «Ոչ, ոչ... ԲՀԿ-ն ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, ինչը մենք կհայտարարենք: Այսինքն՝ ճափորոշիչները կհայտարարենք ու կասենք, թե այսպիսի կառավարություն ենք ուզում տեսնել, իսկ թե ո՞վ կղեկավարի՝ դա առանձին հարց է, քննարկման հարց է, չորսից որևէ մեկն անձերի խնդիր չի դնում»:

Նա նաև նշել է, որ ոչ իշխանական ուժերը շուտով հանրությանը կներկայացնեն, թե ինչ փիլիսոփայությամբ աշխատող կառավարություն են ցանկանում ունենալ:
 

Placeholder