ՀՊՃՀ ռեկտորը հաստատել է, որ հրաժարականի դիմում է գրել
Կրթություն, գիտություն
15:50 17/03/2014

ՀՊՃՀ ռեկտորը հաստատել է, որ հրաժարականի դիմում է գրել

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտխորհդի այսօրվա արտահերթ նիստում ռեկտոր Արա Ավետիսյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց բուհի մամուլի խոսնակ Վերոնիկա Խորասանյանը:

Արա Ավետիսյանը նշել է, որ առկա անհամաձայնության մթնոլորտում չի ցանկանում շարունակել պաշտոնավարել, դիմում է ներկայացրել ԿԳ նախարարին: Մինչև ԿԳՆ համապատասխան որոշումը նա կշարունակի ղեկավարել համալսարանը:

ԿԳՆ լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանն էլ Panorama.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է Արա Ավետիսյանի ազատման մասին ԿԳ նախարարի հրամանը, որը կհրապարակվի ստրորագրվելուց հետո:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր Արա Ավետիսյանի հրաժարականի մասին: Նշենք, որ համաձայն շրջանառվող լուրերի, Արա Ավետիսյանը լքում է պաշտոնը բուհում վերջերս վերստուգիչ հանձնաժողովի կատարված ուսումնասիրությունների պատճառով, որոնց արդյունքում ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերվել:

Բուհի ռեկտորը, սակայն, այսօր ասել է, որ իրենք անհամաձայնություն են ներկայացրել հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ` չնշելով, թե ինչ բացահայտումների մասին է խոսքը:

Նախորդիվ`

ՀՊՃՀ մամուլի ծառայությունը` ռեկտորի ազատման դիմումի մասին

 

 

Placeholder
ՀՊՃՀ ռեկտորը հաստատել է, որ հրաժարականի դիմում է գրել