ՀՊՃՀ մամուլի ծառայությունը` ռեկտորի ազատման դիմումի մասին
Կրթություն, գիտություն
13:21 17/03/2014

ՀՊՃՀ մամուլի ծառայությունը` ռեկտորի ազատման դիմումի մասին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի` ազատման դիմում գրելու վերաբերյալ տեղեկությունները բուհի մամուլի խոսնակ Վերոնիկա Խորասանյանը նույնպես չի հաստատում:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ դեռևս պաշտոնական որևէ բան չկա. «Մենք որևէ պաշտոնական գրություն, փաստաթուղթ չենք ստացել, հետևաբար, ես չեմ կարող հաստատել կամ հերքել: Ներկա պահին ռեկտորը սովորական աշխատանքային ռեժիմի մեջ է»:

Նա տեղեկացրեց, որ այսօր սովորական աշխատանքային նիստ է տեղի ունեցել պրոռեկտորների մասնակցությամբ, բայց, թե ինչ է քննարկվել նիստին, և արդյո՞ք այդ ընթացքում ռեկտորը հայտնել է ազատման դիմումի մասին, մամուլի խոսնակը տեղյակ չէր:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Արա Ավետիսյանն ազատման դիմում է ներկայացրել բուհում վերջերս վերստուգիչ հանձնաժողովի կատարված ուսումնասիրությունների պատճառով, որոնց արդյունքում ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերվել, Վերոնիկա Խորասանյանն ասաց, որ ստուգում եղել է, բայց, թե ինչեր են հայտնաբերվել, ինքը չգիտի:

Ավելի վաղ ԿԳՆ լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Panorama.am-ի թղթակցին ասել է, որ ռեկտորի ազատման հրաման ԿԳՆ-ում չկա, երբ լինի պաշտոնական որոշում, իրենք կհրապարակեն:

Նախորդիվ`

ՀՊՃՀ ռեկտորի` պաշտոնից ազատվելու լուրը դեռևս չի հաստատվում

Placeholder
ՀՊՃՀ մամուլի ծառայությունը` ռեկտորի ազատման դիմումի մասին