Հայհոյախոսությունն իմ լեքսիկոնում բացակայում է. Հրայր Թովմասյան
Քաղաքական
17:04 18/03/2014

Հայհոյախոսությունն իմ լեքսիկոնում բացակայում է. Հրայր Թովմասյան

«Գիտե՞ք, Ազգային ժողովում հնչեցված հայհոյանքը ես միջադեպ չեմ համարի, և ընդհանրապես, հայհոյախոսությունն իմ լեքսիկոնում բացակայում է, բայց եթե որևէ մեկը որոշի, որ կարող է այդկերպ ինձ հետ խոսել, ապա ես նրան կարող եմ որակել և կորակեմ արտաբերած բառի բառարանային բոլոր իմաստներով և ինչու չէ՝ նաև հարակից բառերով: Միգուցե, իր կենսագրության համար պետք կգա», -այսօր Արդարադատության ակադեմիայի պաշտոնական բացումից հետո պատասխանելով ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ միջադեպի մասին Tert.am-ի լրագրողի հարցին, հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Այնուհետև նախարարը շարունակեց. «Ես կարծում էի, որ Ձեր նշած անձը կկարողանար իր մեջ ուժ գտնել և ներողություն խնդրել այն լսարանից, ում հասանելի է եղել իր արտաբերածը, և նախարար Հրայր Թովմասյանից: Հրայր Թովմասյան անձից՝ մարդուց, նա ներողություն խնդրելու անհրաժեշտություն չունի: Ինչպես արդեն նշել եմ, մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում և ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան:

Ինչ վերաբերում է իմ կողմից օգտագործած բառին, ապա մեր առօրյայում գրեթե բոլորի կողմից օգտագործվող կոլորիտային այդ բառը, եթե իմ գործընկերներից որևէ մեկի կողմից որպես վիրավորանք է ընկալվել, ես միշտ պատրաստ եմ ներողություն խնդրել, թեպետ, կրկնում եմ, վիրավորելու որևէ ցանկություն չեմ ունեցել»:

Նախորդող հրապարակումներ`

«Ղալլաթ ես անում, չաթլախ». Բուռն քննարկում Ազգային ժողովում

Թովմասյանը բացատրել է «ղալլաթ» բառի իմաստը
 

Placeholder
Հայհոյախոսությունն իմ լեքսիկոնում բացակայում է. Հրայր Թովմասյան