«Լրագրություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները ստացան դիպլոմները
Կրթություն, գիտություն
16:59 18/03/2014

«Լրագրություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները ստացան դիպլոմները

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր կայացել է հեռակա ուսուցման «Լրագրություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձման արարողությունը: Panorama.am-ին տեղեկացնում են ֆակուլտետից, որ  շրջանավարտների թվում էին հանրությանն արդեն հայտնի լրագրողներ ու մեկնաբաններ, տպագիր և առցանց մամուլի աշխատակիցներ:

«Ձեզանից շատերն արդեն գործող լրագրողներ են: Համոզված եմ՝ միշտ հավատարիմ եք մնալու լրագրողական էթիկային և լրագրության այն սկզբունքներին, որոնք փոխանցեցինք ձեզ համալսարանում ուսանելու տարիներին»,- շրջանավարտներին դիպլոմներ հանձնելիս հայտարարել է դեկան Ն.Մարտիրոսյանը:
 

Placeholder
«Լրագրություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները ստացան դիպլոմները