Քարվաճառը մանկապարտեզ կունենա
Կրթություն, գիտություն
18:26 19/03/2014

Քարվաճառը մանկապարտեզ կունենա

Քարվաճառը մանկապարտեզ կունենա. մնում է որոշել նոր շինություն կկառուցվի՞, թե՞ դպրոցի մի հատվածը կվերանորոգվի և կհատկացվի մանկապարտեզին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանն ասաց, որ մասնագիտական խումբը պետք է ուսումնասիրություն կատարի ու եզրակացություն ներկայացնի:

Գումարը կհատկացնի կառավարությունը` նախագծի պատրաստ լինելուն պես: Թե որքան գումար կհատկացվի, պարզ կլինի մասնագիտական խմբի եզրակացությունից հետո:

«Եթե մասնագիտական խումբը եզրակացություն տա, որ դպրոցի մի հատվածը չի կարող ծառայել որպես մանկապարտեզ, հիմնովին նոր շինություն կկառուցվի: Ամեն դեպքում տարածք էլ կա, մնում է նախագծի հարցը»,- ասաց Վիտալի Դանիելյանը:

Ինչ վերաբերում է մասնագետներին, որ աշխատելու են մանկապարտեզում, ըստ Վիտալի Դանիելյանի, նրանց պակասի խնդիր տարածաշրջանում չկա:

Նա հավելեց, որ մանկապարտեզի անհրաժեշտությունը մեծ է, երեխաների թիվն աճել է, 50-ից ավելի երեխաներ կան Քարվաճառում:

Placeholder
Քարվաճառը մանկապարտեզ կունենա