Սպարապետի մոր՝ տիկին Գրետայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Օրվա մամուլ
09:27 20/03/2014

Սպարապետի մոր՝ տիկին Գրետայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում, ինչը լավատեսության հիմքեր է տալիս:

«Հիմա բժիշկներն ասում են, որ, կարծես, այդ վտանգավոր փուլն անցել է, և վիճակը կայուն է: Նա արդեն, որոշ բառեր, նախադասություններ ասում է: Վերականգնվում է: Եթե այսպես գնա, մինչև շաբաթվա վերջ կտեղափոխվի հիվանդասենյակ»,- «Հայկական Ժամանակ»-ի թղթակից հետ զրույցում ասել է նրա որդին՝ Արամ Սարգսյանը:

Նշենք, որ Գրետա մայրիկը Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մարտի 4-ին: Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով: Այս ողջ ընթացքում տիկին Գրետան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Placeholder