Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի ոստիկանությունը Նիցցայում 2 տղամարդու է ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել է 15 տարի առաջ թանգարանից գողացված Ռեմբրանդտի «Տղան օճառի պղպջակով» կտավը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
1999 թվականին չարագործները կից գրադարանից մտել էին թանգարան և գողացել նկարը: Գողության պահը հատուկ էին ընտրել. նույն այդ պահին ոչ հեռու ռազմական տեխնիկայի շքերթ է եղել, փողոցները փակ են եղել, այդ պատճառով մինչև ոստիկանության տեղ հասնելը գողերը կարողացել էին հեռանալ: Տարիներ անց քննությանը հաջողվել է պարզել նկարի գտնվելու վայրը: Ձերբակալված տղամարդիկ նախկինում էլ խնդիրներ են ունեցել օրենքի հետ: Գողության պահին փոքր կտավի գինը կազմել է մոտ 20 միլիոն ֆրանկ՝ 3,5 միլիոն եվրո: