Սիրիական զինյալները Թուրքիայի կողմից հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա
Օրվա թեմա
15:38 21/03/2014

Սիրիական զինյալները Թուրքիայի կողմից հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա

Այսօր առավոտյան ժամերին սիրիական Քեսաբն ու շրջակա գյուղերը ենթարկվել են հարձակման «Ալ Նասրա» և «Ալ Իսլամիէ» ճակատների կողմից: Այս մասին գրում է «Բերիո Լուրերը»:

Ըստ աղբյուրի, ընդիմադիր զինյալներն ամիսներ ի վեր համախմբված էին այդ գոտու շուրջ և Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերով հարձակվել են Քեսաբի վրա: Նրանք կրակել են բնակավայրերի ուղղությամբ, Քեսաբի մեջ գտնվող մեծ թվով հայեր այլ շրջաններում են ապաստանել:

Սիրիական բանակի ջոկատները հասել են շրջան, իսկ օդուժը հարվածել է ընդդիմադիրների հավաքատեղիների վրա: Բախումները շարունակվում են, սիրիական բանակը պաշտպանում է ավանն ու հետ մղում զինյալներին:

Աղբույրը նաև փոխացնում է, որ բախումների հետևանքով զոհեր կան, սակայն նրանց ինքնությունը դեռ հայտնի չէ:
 

Placeholder
Սիրիական զինյալները Թուրքիայի կողմից հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա