Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
65 տարի՝ Ֆանի Արդան. «Թե որքանով եմ ես հայ ու որ կողմից, ընտանեկան գաղտնիք է» (լուսանկարներ)
Հռչակավոր ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդան. ավելի քան 70 ֆիլմ, խաղացել է նաև թատրոնում, որպես ռեժիսոր նկարահանել է ֆիլմեր: 1949 թ. հենց այս օրը` մարտի 22-ին է ծնվել դերասանուհին և 20 տարեկանից սկսկել իր դերասանական կարիերան:

Առաջին ճանաչումը Արդանին բերել է «Հարևանուհիները» հեռուստադրաման, որի համար 1982-ին լավագույն դերասանուհի անվանակարգով առաջին անգամ ներկայացվեց «Սեզար» մրցանակի:
Ի սկզբանե նրան համբավ էր բերել թարմ գեղեցկությունը, բայց ժամանակի ընթացքում դերասանական վարպետությունը Արդանին դարձրեց Ֆրանսիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը։
2011-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Ֆանի Արդանը եկել էր Հայաստան: Իր հայկական արմատների մասին շրջանառվող լուրերի մասին նա հրաժարվել էր պատասխանել, միայն ասել էր. «Թե որքանով եմ ես հայ ու որ կողմից, ընտանեկան գաղտնիք է ու լրագրողներին այդ մասին չեմ ասի»:
Նա միաժամանակ ավելացրել է, որ ազգն ու ծագումը այդքան էլ չի կարևորում. կարևորը մարդն է:











