«Դ!եմ եմ»-ը անակնկալ մատուցեց հանրահավաքի մասնակիցներին (Տեսանյութ)
Տնտեսություն
16:28 22/03/2014

«Դ!եմ եմ»-ը անակնկալ մատուցեց հանրահավաքի մասնակիցներին (Տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում «Դ!եմ եմ» նախաձեռնության հանրահավաքն ավարտվեց ինչպես կազմակերպիչները հայտարարեցին, անակնկալով. Վանաձորից ժամանած Դավիթը հանդես եկավ ռոք կատարմամբ: Դավիթը հայտարարեց, որ ինքը ևս պարտադիրին դեմ է, ինչն էլ արտահայտել է իր ստեղծագործության մեջ, որը հնչեցրեց Ազատության հրապարակի հարթակից: Երգի տողերից էր. «Ես չեմ ուզում դառնալ հարուստ պապիկ….»:

Այս անակնկալին հաջորդեց երթը, որը սկսվել է Ազատության հրապարակից, շարունակվել Մաշտոցի պողոտայում, այնուհետև նրանք կլինեն Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներում, Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցով ու Մաշտոցի պողոտայով կվերադառնան Ազատության հրապարակ: Երթից հետո մասնակիցներն Ազատության հրապարակում ամփոփելու են իրենց արածն ու անելիքները:

Placeholder
«Դ!եմ եմ»-ը անակնկալ մատուցեց հանրահավաքի մասնակիցներին (Տեսանյութ)