Վ.Բոստանջյան. Ավելի շատ կտուժեն այն հայերը, ովքեր աշխատում են Ուկրաինայում
Տնտեսություն
12:31 22/03/2014

Վ.Բոստանջյան. Ավելի շատ կտուժեն այն հայերը, ովքեր աշխատում են Ուկրաինայում

«Հայաստանը պետք է չափազանց զգուշավոր մոտեցում ունենա, որովհետև խոշոր ուժերի ընդհարումների կամ հակասությունների պայմաններում մեր երկրի շատ ճոխ կամ ընդգծված հանդես գալը, ամենայն հավանականությամբ, հղի է անկանխատեսելի հետևանքներվ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով հայ-ուկրաինական վերջին զարգացումները ու այն հեռանկարը, որ դրանք կարող են ունենալ մեր երկրի տնտեսության վրա:

Հիշեցնենք, նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Հայաստանին ու հետ կանչել իր դեսպանին:

Այս պահին առկա զարգացումները` մասնավորապես դեսպանին հետ կանչելը, Վարդան Բոստանջյանի կարծիքով, նման են այլ պատժամիջոցներին, որ սպառնում էր ԱՄՆ-ին և որոնք իրականում ավելի քան ելևէջային բնույթ են կրում, բայց որոշ ժամանակ անց, հատկապես քաղաքական առումով, դրանք որոշակիորեն կշտկվեն:

Ինչ վերաբերում է տնտեսության վրա անդրադառնալուն, ապա. «Իմ կարծիքով, տնտեսությունը ավելի շատ է հարվածի տակ, քանի որ հնարավոր է ապրանքաշրջանառության առումով որոշակի խոցելիություն ունենանք: Բայց ավելի շատ կտուժեն այն հայերը, ովքեր աշխատում են Ուկրաինայում` հնարավոր է նրանց համար լրացուցիչ դժվարություններ առաջանան»:

Նշենք, որ միայն անցած տարվա ընթացքում Ուկրաինայից Հայաստան է ներմուծվել 226 մլն 487 հազար 400 դոլարի ապրանք, իսկ Ուկրաինա արտահանվել 15 մլն 227 հազար 900 դոլարի ապրանք:

Նախորդիվ`

Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանին

Placeholder
Վ.Բոստանջյան. Ավելի շատ կտուժեն այն հայերը, ովքեր աշխատում են Ուկրաինայում