Նոր գրքեր և ֆիլմեր՝ Մհեր Մկրտչյանի կյանքի չբացված էջերի մասին
Մշակույթ
14:41 24/03/2014

Նոր գրքեր և ֆիլմեր՝ Մհեր Մկրտչյանի կյանքի չբացված էջերի մասին

Այս տարվա ընթացքում լույս կտեսնի մի քանի գիրք և կլինեն ֆիլմեր` մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի մասին: Բոլորը հիմնված կլինեն դեռևս չհրապարակված փաստերի վրա: Այս մասին ասուլիսում ասաց Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը:

Ծրագիրն իրականացնում է Թամար Հովհաննիսյանը, «Անտարես» հրատարակչությունը և կինոքննադատ Զավեն Բոյաջյանը:

Նրանց ներկայացմամբ, գրքերից մեկում ավելի քան 250 լուսանկար է լինելու, որոնք նախկինում երբևէ չեն հրապարակվել և Թամար Հովհաննիսյանի արխիվից են:

Զավեն Բոյաջյանն ասաց, որ դրանք մեկնաբանություններով են, որոնք գրել է Թամար Հովհաննիսյանը: Այս գիրքը լինելու է եռալեզու՝  հայերեն, անգլերեն, ռուսերեն, քանի որ, ըստ կինոքննադատի, արվեստագետի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն ԱՊՀ-ում, այլև Սփյուռքում

Մյուս գիրքը Թամար Հովհաննիսյանի հուշերն են, որտեղ կլինեն նաև լուսանկարներ` ավելի անձնական բնույթի:

Placeholder
Նոր գրքեր և ֆիլմեր՝ Մհեր Մկրտչյանի կյանքի չբացված էջերի մասին